Իսպանիայի Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանում էլ, ավանդույթի համաձայն, տիտղոսի համար հիմնական պայքարը կրկին ընթանում է «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա» ակումբների միջև։ Այս պահի դրությամբ որևէ այլ թիմ դեռևս լուրջ հայտ չի ներկայացրել չեմպիոնության համար պայքարին միանալու։
- Ի՞նչ խաղ են ցուցադրում արքայական և կատալոնական ակումբները, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում թիմերում,
- ի՞նչ գաղափարներ է իրագործում Ալոնսոն «Ռեալում», և ի՞նչ սպասելիքներ կան Ֆլիկից՝ «Բարսելոնայի» ղեկին գտնվելու երկրորդ տարում։ Առջևում նաև երկու թիմերի ուղիղ առճակատումն է՝ «Էլ Կլասիկոն»։
«Սպորտքաստ» հաղորդման հյուրն է «Ֆաստ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արտուշ Հարությունյանը։




