ԿարևորՄիջազգային

Իսրայելական ռազմածովային ուժերը կանգնեցրել են Գազա ուղևորվող նավատորմը

Իսրայելական ռազմածովային ուժերը կանգնեցրել են «օգնության նավատորմի» մի քանի նավեր, որոնք փորձում էին Գազայի հատված օգնություն տեղափոխել։

Ինչպես հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան։

Նավերը կանգնեցվել են առանց վնասի, իսկ ուղևորները տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ։

«Գրետան և նրա ընկերները անվտանգ և առողջ են»,- նշված է Իսրայելի իշխանությունների հաղորդագրությունում՝ ակնարկելով շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին, որը բազմիցս հանդես է եկել պաղեստինցիների աջակցության օգտին։

Այս տարվա հունիսին և հուլիսին Իսրայելի զինվորականներն արդեն խափանել էին Գազա օգնություն հասցնելու փորձերը՝ կանգնեցնելով նավերը, ձերբակալելով անձնակազմին և այնուհետև վտարելով։

Հունիսին Թունբերգը ևս եղել էր նավատորմում, որը կանգնեցվել էր Գազայի ափից մոտ 185 կմ հեռավորության վրա։

Կարդացեք նաև

Back to top button