Դպրություն

Չորս հայ ուսանող ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման փորձագետների բազայում․ «Դպրություն»

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի չորս ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։  

Եվրոպական ուսանողական միությունը (European Students’ Union, ESU) եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում գործող խոշոր ուսանողական կազմակերպություն է, որը ներկայացնում է 40-ից ավելի երկրի ազգային ուսանողական միություններ՝ ավելի քան 20 միլիոն ուսանողների անունից։ Կառույցը կարևոր դեր ունի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում՝ ընդգծելով ուսանողների մասնակցության և ձայնի կարևորությունը։

Առաջին անգամ է, որ Հայաստանը միանգամից չորս ուսանողով է ներկայանում այս հեղինակավոր հարթակում։                                                                  

Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։ ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։ 

Կարդացեք նաև

Back to top button