Սուրճ ու սեր առավոտից

Մայրաքաղաքին նվեր՝ նոր խաղահրապարակներ և «Ֆրեսկոն»՝ եզրափակչին․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան:

Թեմա 1․ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնի եզրափակիչը։ Սեպտեմբերի 5-ին կեզրափակվի բազմաբովանդակ փառատոնը, որն այս տարի հյուրընկալվել է Կոտայքի մարզում և Երևանում։

Հյուրերն են Շահեն Նազարենկոն՝ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի նախագահը, և Էդգար Բաղդասարյանը՝ փառատոնի հաղորդավար, մոդերատորը։

Թեմա 2․ Երևանում՝ նոր միջազգային չափանիշներին համապատասխան խաղահրապարակներ։ Խաղահրապարակները կկառուցվեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, Խաչքարերի պուրակում և Միսաք Մանուշյանի անվան պուրակում՝ որպես նվեր մայրաքաղաքին։

Հյուրերն են՝ Վանանե Արաքցյանը՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, և Պետրոս Պետոյանը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

Տեղեկատվական բլոկ.

  • Օրվա լրահոսը,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» թռիչքների չվացուցակ,
  • Լավ երաժշտական ընտրանի,
  • Կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button