
Դասավարների կամավոր ատեստավորման գործընթացում կատարվել են փոփոխություններ՝ հաշվի առնելով նախորդ տարվա ատեստավորման արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները։


Դասվարների ատեստավորման գործընթացը նպատակ ունի գնահատել ուսուցիչների մասնագիտական կարողությունները, աշխատանքային փորձը և մեթոդաբանական գիտելիքները։ Այն կարևորվում է ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացման, աշխատավարձի բարձրացման և որակավորման աստիճանի սահմանման տեսանկյունից։
Տարրական դասարաններում դասավանդումն, իհարկե, ունի իր առանձնահատկությունները՝ աշխատանքը զգալի բարդ է։ Բայց, մեր երկրում այսօր հարյուրավոր դասվարներ դասավանդում են՝ առանց որևէ ժամանակակից գնահատման կամ մասնագիտական վերապատրաստման։ Մի մասը վախենում է կամավոր ատեստավորումից, մի մասը չի տեսնում իմաստը, բայց այս հարցը միայն ուսուցիչներինը չէ։ Սա նաև մեր երեխաների կրթության որակի հարցն է։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի դասվար Լալա Սահակյանը և Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի դասվար Լուսինե Շաբաբյանը:




