ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

«Առաջին 2 րոպեում կզգամ՝ կա՞ համաձայնություն, թե ոչ»․ Թրամփ-Պուտին սպասվող հանդիպման հայտնի դետալներն ու ենթադրվող շեշտադրումները

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը միտված քայլերը։ Թեև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներգրավված չէ այս բանակցությանը, ինչը միջազգային ամենատարբեր հարթակներում լրջորեն քննադատվում է, Թրամփ-Պուտին հանդիպմանը լուրջ նշանակություն է վերագրվում։ Թրամփն արդեն լրագրողներին ասել է, որ սա «զգայական հանդիպում» է։ 

«Առաջին երկու րոպեում կզգամ՝ կա՞ համաձայնություն, թե ոչ։  Եթե ոչ, պետք է ունենալ քաջություն ու հեռանալ։ Իսկ եթե համաձայնությունը հնարավոր է, դա կարող է նաև բանակցությունների հիմք դնել»՝ շեշտել է Թրամփը, իսկ Զելենսկու՝ բանակցություններին չներգրավելը բացատրել ձևակերպմամբ, թե նա արդեն նախորդ 3.5 տարում տարբեր հանդիպումների է մասնակցել, որոնք օգուտ չեն տվել։  

Կարդացեք նաև

Back to top button