ԿարևորՄիջազգային

Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենք և սկզբունքներ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն՝ ասելով, որ իր երկիրը թույլ չի տա հարևան Սիրիայի մասնատումը։

«Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենք ու սկզբունքներ», — ասել է նա ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է TRT Haber հեռուստաալիքով։

«Դրուզների հետ կապված իրավիճակի պատրվակով Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում իր հանցավոր գործողությունները տեղափոխել է հարևան Սիրիա։ Իսրայելի ագրեսիան այսօր մեր տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է։ Նրանք, ովքեր հետևում են Իսրայելի օրինակին, վաղ թե ուշ կհասկանան, որ մեծ սխալ են գործում։ Ինչպես թույլ չտվեցինք Սիրիայի մասնատումը երեկ, այնպես էլ թույլ չենք տա, որ դա տեղի ունենա այսօր կամ վաղը։ Մեր հիմնարար քաղաքականությունն է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը», — ասել է Էրդողանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում ողջունել էր Սիրիայում հրադադարը և հայտարարել, որ Անկարան աջակցում է Դամասկոսին։

Կարդացեք նաև

Back to top button