ԿարևորՄիջազգային

Սիրիայի հարավում հրադադարը ձեռք է բերվել ուժի միջոցով. Նեթանյահու

Սիրիայի հարավում հրադադարը ձեռք է բերվել ուժի միջոցով, Իսրայելի ինտենսիվ գործողությունների արդյունքում սիրիական զորքերը նահանջել են դեպի Դամասկոս, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ հրեական պետությունը վարում է Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացման քաղաքականություն։

«Իսրայելի կողմից ինտենսիվ գործողությունների արդյունքում հաստատվել է հրադադար, և սիրիական զորքերը նահանջել են Դամասկոս: Սա ուժի միջոցով ձեռք բերված հրադադար է: Մենք խաղաղության, հանգստության,, անվտանգության ենք հասնում ուժի միջոցով՝ յոթ ճակատներում», — ասել է Նեթանյահուն տեսաուղերձում, որը տարածել է նրա գրասենյակը։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն, որը մեջ մտնում է Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացումը», — շարունակել է նա: «Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռների շրջանը սա մեկ գիծ է: Երկրորդ գիծը՝ Դրուզ լեռների շրջանում դրուզների պաշտպանությունն է», — հավելել է Նեթանյահուն։։

Նեթանյահուն ասել է, որ հուլիսի 13-ի իրադարձություններից հետո ինքը «հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին վճռականորեն գործել» դրուզներին պաշտպանելու համար:

Հարավային Սիրիայում իրավիճակը սրվել է հուլիսի 13-ին, երբ Աս-Սուվեյդա նահանգում բախումներ են սկսվել արաբ աշխարհազորայինների և դրուզների ինքնապաշտպանության ջոկատների միջև: Հուլիսի 15-ին սիրիական բանակը մտել է համանուն նահանգի մայրաքաղաք և սկսել է մաքրել այն՝ իրավիճակը կայունացնելու համար: Կարճ ժամանակ անց Իսրայելը սկսել է հարվածել Սիրիայի զինված ուժերի ռազմական շարասյուներին՝ պնդելով, որ փորձում է պաշտպանել նահանգի դրուզ բնակչությանը:

Հուլիսի 16-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում և նրա շրջակայքում գտնվող մի շարք ռազմավարական թիրախների, մասնավորապես՝ Սիրիայի բանակի գլխավոր շտաբի շենքին, Աբու Ռումանա թաղամասում գտնվող նախագահական պալատին և Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզա ռազմական օդանավակայանին: Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի գլխավոր շտաբի ռմբակոծության հետևանքով զոհվել է անվտանգության հինգ աշխատակից։

Դրուզները արաբախոս առանձին էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որի անդամները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում: Սիրիայում կա 700,000 դրուզ, ինչը նրանց դարձնում է երրորդ ամենամեծ կրոնական և էթնիկ փոքրամասնությունը քրդերից և ալավիներից հետո:

Կարդացեք նաև

Back to top button