Ռուսաստանի գրոհը Հայաստանի դեմ ինտենսիվացել է:
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը խոսել են Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Օրդուխանյանի խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունը հակասում է Ռուսաստանի շահերին:
«Ադրբեջանը պետք է լիներ Հայաստանի ճնշման գործիքը, բայց դա չի ստացվում»,— ասել է Օրդուխանյանը: Նա նկատել է, որ Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ձեռնտու չէ, որ Ռուսաստանը վերահսկի կոմունիկացիաները:




