Ազատազրկված անձանց ներկայացնելիս կարևոր է անդրադառնալ նրանց վերասոցիալականացման գործընթացին, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների արդյունավետությանը։ Հատուկ ուշադրության են արժանի նաև դատապարտյալների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։
Պատժի կրման առաջին իսկ օրվանից սկսվում են դատապարտյալի վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման նպատակով իրականացվող աշխատանքները։ Որքանո՞վ են արդյունավետ այդ մեխանիզմները։
Քրեակատարողական ծառայությունը գործում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում։ Ի՞նչ հիմնախնդիրներ են առաջանում ծառայության առջև դրված խնդիրների լուծման ճանապարհին։
Ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակվում են։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում միջազգային չափորոշիչներին և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։
Որքանո՞վ են պրոբացիոն ծառայությունում կիրառվող մոտեցումները արդյունավետ, ինչպիսի՞ն են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունները, և ի՞նչ քայլեր են արվում պրոսոցիալական վարքագծի ձևավորման ուղղությամբ։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։




