Վերնատուն

Վավերագրական կինոն դանդաղ, բայց մշտական աշխատող զենք․ Իննա Սահակյան․ «Վերնատուն»

Վավերագրող, ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանը խոսում է, թե ինչպես են վավերագրվում մեր օրերում մարդկային պատմություններն ու փորձառությունները, ինչ մարտահրավերի առաջ է կանգնած այսօր վավերագրական կինոն, ֆիլմի քաղաքական ուժի ու ազդեցության, իր ֆիլմերի աշխատանքային ընթացքի, կին վավերագրողների հաջողությունների մասին։

Իննա Սահակյանը շուրջ 24 տարի աշխատում է «Բարս Մեդիա» անկախ վավերագրական ընկերության հետ՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր։

Իր կարևոր ձեռքբերումը, «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմն է, որը ցուցադրվել է շուրջ հարյուր երկրում, մասնակցել է տասնյակ և ավելի փառատոնների, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, վերջին մրցանակը 2023-ին՝ Ժնևում կայացած Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի գլխավոր մրցանակն է։

«Կինոն և մասնավորապես վավերագրությունը, ինչքան էլ որ ասենք ու ասում ենք, որ քաղաքական չէ, ունի ոչ թե հենց քաղաքական, այլ քաղաքական ազդեցություն ունենալու տարր, որը չի կարելի թերագնահատել։ Վավերագրական կինոն դանդաղ, բայց մշտական աշխատող զենք է։ Մենք ուզում ենք անել ֆիլմեր, որոնք կխոսեն, կփոխեն ու շարունակական կլինեն։ Սովորաբար դրանք մարդկանց պատմություններ են, այսինքն մեր ֆիլմերի հիմքում միշտ իրական մարդն է, իրական դրաման, իրական զգացմունքները, ճանապարհը», – ասում է Իննա Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button