Սուրճ ու սեր առավոտից

Երևանի գինու օրեր 2025․ «Սուրճ ու սեր առավոտից» 

Այսօր մեր ուղիղ եթերում Սևակ Հակոբյանը կխոսի Հայաստանի ամենագրավիչ փառատոների մասին և հատկապես՝ այն մեկի մասին, որը տարեցտարի հազարավոր մարդկանց է հավաքում մեր գեղեցիկ Երևանում:

🍷 Հատուկ թեմա՝ Երևանի գինու օրեր 2025

Հունիսի 6-8-ը մեր քաղաքը կվերածվի ճաշակման և զվարճանալու իսկական գահավանի: Երևանի գինու օրերը վերադառնում են ավելի մեծ, ավելի գունեղ և ավելի համեղ:

🎤 Մեր հյուրերը՝

  • Լիլիթ Ծառուկյան` «ԷվենՏուրա» ընկերության փոխտնօրեն,
  • Մարգարիտա Հարությունյան` «ԷվենՏուրա» ընկերության մեդիա հաղորդակցության պատասխանատու:

Նրանց հետ կիմանանք՝

  • Ի՞նչ անակնկալներ են սպասվում այս տարի,
  • Ինչպե՞ս է կազմակերպվում Հայաստանի ամենամարդաշատ փառատոնը,
  • Ինչու՞ է գինու փառատոնը դարձել մեր ամենասիրելի ավանդույթը:

🗣️ Օրվա հարց` «Ո՞րն է ձեր ամենասիրելի փառատոնը Հայաստանում և ինչու՞»:

  • Զանգահարեք և կիսեք ձեր կարծիքը մեզ հետ:
  • Ու իհարկե, ամեն առավոտվա նման՝
  • Օրվա թարմ լուրեր,
  • Եղանակի կանխատեսում,
  • Տարադրամի փոխարժեքը,
  • Քաղաքի երթևեկության վիճակը,
  • Հրաշալի երաժշտություն,
  • Ձեր զանգերը և բարի մաղթանքները:

Կարդացեք նաև

Back to top button