
«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» յոթերորդ փառատոնը այս տարի կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 9-ը։
Փառատոնին կազմակերպվում են հանրային քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ համերգային երեկոներ, ներկայացվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության նոր գործեր։ Նոր ստեղծագործությունների զգալի մասն առաջին անգամ է կատարվում։
Փառատոնի նպատակն է համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։
Այն անցկացնում է «Քառորդ տոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։




