Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Լևոն Սարդարյանն ու Արամ Սարգսյանը զրուցում են Հայաստանում և Հայաստանի շուրջ իրադարձությունների, Հայաստանի առջև ծառացած ռիսկերի և հնարավորությունների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Սարգսյանի խոսքով, Հայաստանի բախտը բերել է մեկ հարցում, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի։ Նախկին վարչապետը նշել է, թե Գյումրիի ընտրությունների արդյունքները չեն կարող կրկնվել համապետական ընտրություններին։




