ԿարևորՀասարակություն

Սլովենիայի փոխվարչապետ Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

:

Կարդացեք նաև

Back to top button