
Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը, հայտնում է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։
We cannot leave Radio Free Europe/Radio Liberty without support! Czechia is taking the initiative — we are in contact with European Commissioners, and tomorrow I will present our draft declaration to the General Affairs Council to explore ways to fund @RFERL. So far, seven other… pic.twitter.com/TPiNbz20od
— Martin Dvořák 🌈 (@_MartinDvorak) March 17, 2025
Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին նախօրեին ԵՄ արտգործնախարարների հավաքի ժամանակ էր բարձրացրել լրատվամիջոցին աջակցելու հարցը։
Տես նաև՝ Չեխիան պնդում է, որ «Ազատության» ֆինանսավորումն ստանձնի ԵՄ-ն
Մարտին Դվորժակը տեղեկացրել է, որ արդեն երկուշաբթի երեկոյան Եվրամիության ևս 7 երկրներ են աջակցել այս նախաձեռնությանը՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Բելգիան։
«Ազատություն/Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկորպորացիաները տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության կողմից։
Անցած ուրբաթ նախագահ Թրամփը ֆինանսավորումը դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել։




