
«Տաշիրի Տրանսֆորմացիայի» շրջանակում նախատեսվում է ստեղծել նորարարական կրթական ենթակառուցվածքներ, խթանել ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը և տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ` մարզի երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու համար։
Տաշիրից՝ դեպի միջազգային շուկա «Մունք»-ի կրթական մոդելը ոչ միայն տալիս է ժամանակակից ՏՏ հմտություններ, այլև դաստիարակում է հայրենասեր մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքները ծառայեցնում են համայնքի զարգացմանը:



Ծրագիրը նաև ստեղծում է համայնքային զարգացման նոր հնարավորություններ՝ խթանելով հայրենադարձությունը և տեղում կայուն տնտեսական մոդելներ ձևավորելը: «Տաշիրի Տրանսֆորմացիան» «Մունք»-ի հաջորդ մեծ քայլն է։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը և «Մունք» տեխնոդպրոցի դրամահավաքի արշավի ղեկավար Սվետլանա Մանասյանը։




