Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը աջակցում է Ուկրաինային եւ կստանձնի Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության ողջ պատասխանատվությունը։
«Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է եւ ես դրա երաշխավորն եմ»,- X-ում գրել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ իր գործընկերներն ունեն «հստակ եւ միասնական դիրքորոշում»՝ Ուկրաինայում երկարատեւ եւ կայուն խաղաղության հաստատում։
Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը՝ «վերջ տալ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին»։




