Թրամփի քաղաքականությունը երկրաշարժ է գլոբալ քաղաքականության առումով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո նոր իրողությունների, ԱՄՆ-ԵՄ հակասությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների, նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։
Արզումանյանի խոսքով, ԱՄՆ-ը մի կողմից դուրս է գալիս Եվրոպայից, մյուս կողմից ուզում են պահպանել անվտանգային ճարտարապետի դիրքը։ Թրամփը քանդում է համաշխարհային անվտանգության հիմքերը։ Քաղաքագետը նշել է, Նիկոլ Փաշինյանը պետք է փոխի իր մոտեցումները՝ նոր պայմաններում ադապտացվելու համար։




