Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ, արձակագիր Նուշիկ Միքայելյանը զրուցում են վերջինիս «Կարամել» վեպի մասին:
Վեպը լուսարձակի տակ է առնում մարդկային հոգու և մտքի աներևույթ անկյունները և, գոյաբանական հարցեր բարձրացնելով, հրավիրում է ընթերցողին, պատերազմի ու մահվան անծայրածիր տարածքն անցնելով, գտնել ապրելու բանալին:




