
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման ընթացիկ հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կդիտարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն միության դիտորդ երկրները և հրավիրված հյուրեր։




