Տնտեսական

Երևանում երկրորդ անգամ կանցկացվի մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը

Սեպտեմբերի 28-29-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի մեղրի և մեղվամթերքի «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման նպատակն է նպաստել տեղական շուկայում հայկական մեղրի և մեղվամթերքի առաջխաղացմանն ու իրացման ծավալների աճին՝ ստեղծելով եզակի հարթակ արտադրողների և սպառողների միջև շփման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև փոխգործակցության հաստատման համար:    

Միջոցառումը կազմակերպվում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Գյուղական տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի համաֆինանսավորմամբ:

«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրից հայտնում են, որ ցուցահանդես-վաճառքի ընթացքում կներկայացվի նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը:

Կարդացեք նաև

Back to top button