
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:


Ծրագիրն ուղղված է այդ համայնքներում դեռևս կենսունակ, ինչպես նաև մոռացության ենթակա խաղերի գրանցման և տեսանկարահանման միջոցով դրանց պահպանությանն ու տարածմանը: Ծրագրի նպատակն է նաև գրանցված խաղերի՝ կրթական համակարգում կիրառումը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել Գեղարքունիքի մարզի խաղերի շտեմարան, որը հասանելի կլինի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի խաղերի շտեմարան դաշտում:




