ԿարևորՀասարակություն

Կարողությունների զարգացման խնդիր ունենք․ Ժաննա Անդրեասյանը՝ տնօրենների մրցույթների մասին

Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք։ Այդ կարողությունների զարգացման և ոլորտում մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը ձևավորելու համար սկսում ենք դասընթաց՝ Կրթության կառավարում և առաջնորդություն ծրագրով։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։ Դիմել կարող են տնօրենին ներկայացվող օրենսդրական պահանջներին համապատասխանող անձինք, մինչև սեպտեմբերի 20-ը»,- գրել է նա։

Մանրամասները՝ այստեղ։

Կարդացեք նաև

Back to top button