Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Արցախից բռնի տեղահանված 11 հազարից ավել երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում:
Ի՞նչ աշխատանքներ են տարվում մարզերում և արդյո՞ք կան խնդիրներ, որ կարող են հավելյալ անհարմարություններ առաջացնել։
Թեմայի շուրջ զրույց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի,Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։