
ՀՀ բոլոր համայնքներում և մարզերում, մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը զուգընթաց կազմակերպվում է նաև կրթական գործընթացը։ Ժամանակ ու ջանք կպահանջվի Արցախից բռնի տեղահանված սովորողներին և ուսուցիչներին ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար` հաշվի առնելով վերջին մեկ տարում Արցախում դասապրոցեսի պարբերաբար ընդհատումներն ու այն սթերսային վիճակը, որում գտնվում էին մեր հայրենակիցները։
Ուսումնական հաստատություններ դիմելիս նրանք փաստաթղթերի խնդիր չեն ունենա։ Երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Կատարվում է կարիքի գնահատում, տրվում աջակցություն՝ ըստ ուղղությունների։
Թեմայի շուրջ զրույց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ։




