
Երկրակեղևի ընդերքում կարող է թաքնված լինել էկոլոգիապես մաքուր վառելիքի աղբյուր: Ինչպես 19-րդ դարում՝ նավթարդյունաբերության դարաշրջանի մեկնարկին, այժմ էլ էներգիայի նոր աղբյուրը բազմաթիվ ձեռնարկությունների ի հայտ գալու պատճառ է դարձել: Ընկերությունները ձգտում են առաջինը հասնել գտածոյին։
Շվեյցարական Ժնև քաղաքում տեղի է ունեցել արհեստական բանականությամբ օժտված մարդանման ռոբոտների մամուլի ասուլիս: Մարդասեր մոտ 1 տասնյակ ռոբոտներ պնդել են՝ իրենք մտադիր չեն մարդկանցից խլել աշխատատեղեր կամ ապստամբել ստեղծողների դեմ: Նրանք արտաբերել են, որ ուզում են աշխարհը դարձնել իրենց գործունեության վայր:




