Միջազգային

Մահացել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը

Մոսկվայում 59 տարեկանում մահացել է հայտնի ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը, հայտնում է Առաջին ալիքը։

Վերջին տարիներին Յուդաշկինը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, նշում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ մոդելավորողը պատմել էր, որ 2016 թվականին իր մոտ երիկամների քաղցկեղ է ախտորոշվել, ավելի ուշ մետաստազները տարածվել են ամբողջ մարմնով։

Յուդաշկինը հայտնի է 1994 և 1996 թվականներին Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկների համազգեստի վրա իր աշխատանքով։ Նա նաև 1999 թվականին նախագծել է մարզահագուստներ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար։

Վալենտին Յուդաշկինն արժանացել է Ռուսաստանի մի շարք պետական ​​մրցանակների՝ այդ թվում նաև «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» և «Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ» կոչումների։

Ապրիլի 30-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել էր լեգենդար դիզայներ Վյաչեսլավ Զայցևը։ Նա թելադրեց խորհրդային Մոսկվայի ոճը և առաջին անգամ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է ԽՍՀՄ-ից եկած նորաձևությունը։ Արտերկրում Զայցևին անվանում էին Red Dior:

Սև շաբաթ ռուսական նորաձևության համար. մի քանի օրում կորցրինք միանգամից երկու փայլուն մոդելավորողների, Ռիա Նովոստիին ասել է ոճաբան Վլադ Լիսովեցը։

«Ողբերգություն է, որ հիմա, երբ Ռուսաստանն այդքան կարիք ունի գեղեցկության, այսպիսի տաղանդավոր մարդիկ հեռանում են»,- ասել է ոճաբանը։

Կարդացեք նաև

Back to top button