ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ գտնեն լարվածությունը թուլացնելու համար. Նեդ Փրայս

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա, ասել է, որ ԱՄՆ ողջունում է Թուրքիայում և Սիրիայում աղետի հետևանքով տուժած ժողովուրդներին օգնության ձեռք մեկնած բոլոր երկրների քայլերը։

«Մի շարք երկրներ ցուցաբերել են ոգու առատաձեռնություն, որն անհրաժեշտ կլինի մեղմելու ահեղ երկրաշարժերի հետևանքները: ԱՄՆ կառավարությունը 85 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել երկրաշարժից տուժած երկրներին»,-ասել է խոսնակը։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին՝ Փրայսն ասել է.

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով: Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում, ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմանիորեն, ներգրավվել ենք այդ ջանքերում բազմակողմանիորեն, և կշարունակենք անել հնարավոր ամեն բան ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Մենք հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը»,-նշել է ամերիկացի շատոնյան։

Կարդացեք նաև

Back to top button