
Կիևի Անկախության հրապարակում շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերը, որի մասնակցիները պահանջում են երկրի նախագահի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև ազատել ձերբակալված ցուցարարներին: Հրապարակում հավաքվածները բարիկադներ կառուցելով շրջափակել են կառավառության շենքը, Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրել են վրաններ:
Ցուցարարաները նախօրեին Կիևի «հեղափոխական պարետ» են ընտրել «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Նիկոլայ Կատերինչուկին: Նա ինքն է առաջարկել իր թեկանածությունը և «ժողովրդական վեչեն» միաձայն հավանություն է տվել նրա առաջարկին: Պատգամավորն ասել է, որ անհրաժեշտ է մայրաքաղաքում համախմբել բոլոր ուժերը և վերահսկողություն սահմանել։ «Պետք է անցակետեր դնել Կիև մտնող բոլոր ճանապարհներին: Մենք պետք է վերահսկենք միլիցիայի տեղաշարժերը: Նրանք կիևցիներից պետք է հարցնեն, թե կարո՞ղ են այս կամ այն ուղղությամբ տեղաշարժվել»,-ասել է Կատերինչուկը: Նա խոստացել է այսօր իր կաբինետից «դուրս նետել» մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարին, քանի որ նա վատ է կատարում իր պարտականությունները:
Ի դեպ՝ նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձանց մի խումբ պատվանդանից վայր էր գցել Լենինի արձանը: Այն տեղադրված էր Բեսարաբսկայա հրապարակում, Կիևի կենտրոնից՝ Կրեշատիկից ոչ հեռու: Մայրաքաղաքային իշխանության ղեկավար Ալեքսանդր Պոպովն արձանի տապալումն անվանել էր վանդալիզմ:




