
Ազատ երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ կառավարության հայտարարությունից հետո արտասահմանյան մի քանի ավիաընկերություններ ավելացրել են Հայաստան թռիչքները։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանը «Էյր Ֆրանս»- ի միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն։
Հաղորդագրության համաձայն՝ ավելացել են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ չվերթները. նախորդ տարվա շաբաթական 7- ի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին»,- հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից։




