ԿարևորՄիջազգային

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1100-ի

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,1 հազարի, ավելի քան 1650 մարդ վիրավորվել է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Tolo News հեռուստաալիքը։

Ավելի վաղ Պակտիկա նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավար Ամին Խուժայֆան ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է հազարը, ավելի քան 1,5 հազար մարդ վիրավոր է։

«Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 1650 մարդ վիրավորվել է, 1100-ը մահացել է»,- հայտնում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Պակիստանին սահմանակից Պակտիկա և Խոստ նահանգներում լուրջ ավերածություններ են գրանցվել։ Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդը՝ (ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է) Հայբաթուլլա Ախունդզադան կոչ է արել միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին օգնություն ցուցաբերել Աֆղանստանին երկրաշարժից հետո։

Կարդացեք նաև

Back to top button