
Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
Ստեփանավանում առաջադրվել են «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Քաղաքացիական պայմանագիրը»: Կապանում՝ «Շանթ» դաշինքն ու ՔՊ-ն:
Իջևանում երկու քաղաքական ուժ է պայքարում` Հայ յեղափոխական դաշնակցությունն ու իշխող կուսակցությունը:
Լոռու մարզի Լերմոնտովո և Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:
Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում, Շամիրամ (Արագածոտնի մարզ), Ֆերիկ (Արմավիրի մարզ), Ֆիոլետովո (Լոռու մարզ) համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել հոկտեմբերի 17-ին։
Մի քանի այլ համայնքներում ընտրություններ են նշանակված դեկտեմբերի 5-ին:




