ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մոնտեվիդեոյի կոնվենցիայով նախատեսված են անկախ պետությունների բնորոշ բաղադրիչները։ ՀՀ որպես երրորդ հանրապետություն իր անկախ պետականության հիմքերը դրեց 1990-91թթ.-ին՝ սկսած անկախության հռչակագրի ընդունումից մինչ ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի գործընթացի իրականացմամբ։
Անկախության հռչակագրի օրգանական շարունակությունն են հանդիսանում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ օրենսդրությունը։ Հանրաքվեի անցկացումն էլ ունեցել է ի տարբերություն մյուս միութենական հանրապետությունների իր առանձնահատկությունները։
Անկախ պետկանության հռչակումն իր ազդեզությունն է ունեցել ՀՀ իրավական համակարգի ձևավորման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության հաստատման վրա։
- Անկախ պետության բնորոշիչներն ըստ միջազգային իրավական ակտերի։
- Պետականություն և ինքնիշխանություն։
- Անկախության հռչակագիր և հանրաքվե։ Զրույց իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս, փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ։