ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն պատրաստ է որպես միջնորդ կառուցողական դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Շառլ Միշել

Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին։

«Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի դերին, բայց դա չի նշանակում,  որ ԵՄ-ն էլ չի կարող տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություններ ապահովելու համար տրամադրել որոշակի փորձառություն, աջակցություն,  գաղափարներ, եւ խրախուսել  որոշ հնարավոր բարելավումները՝ ավելի շատ կայունության, ավելի շատ անվտանգության համար»,- ասել է Շառլ Միշելը։

Նա այս մասին թվիթերում նաև տեսանյութ է  հրապարակել:

Շառլ Միշելի այցը Բաքու ավարտվել է,  նա երեկ ժամանել է Վրաստան։

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր կմասնակցի Բաթումիի միջազգային համաժողովին, որի ընթացքում տեղի կունենա Արևելյան գործընկերության ասոցացված երկրների ղեկավարների հանդիպումը:

Կարդացեք նաև

Back to top button