
Առնվազն 29 աշակերտ է սպանվել Նիգերիայի հյուսիս- արեւելքում՝ դպրոցի վրա զինված մահմեդականների հարձակման հետեւանքով, հայտնում է «Ասոշիեյթեդ պրեսը»։
Տուժածների խոսքով՝ աշակերտների մի մասին այրել են ողջ- ողջ, մյուսներին՝ գնդակահարել։ Տուժածներն ունեն հրազենային վնասվածքներ կամ այրվածքներ։
Առայժմ հայտնի չէ, թե որ խմբավորումն է իրականացրել հարձակումը։ Նիգերիայի հյուսիսում ավելի հաճախ նման հարձակում իրականացնում են «Բոկո հարամ» արմատական խմբավորման անդամները։ Նրանք հարձակվում են քրիստոնեական եկեղեցիների եւ կրթական հաստատությունների վրա։
ԱՄՆ 7 մլն դոլար պարգեւ է խոստացել կազմակերպության առաջնորդ Աբուբաքար Շեքաուի գլխի համար։




