Ի՞նչ են կարդում երիտասարդները
Հայաստանի ազգային գրադարանը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է ամենապահանջված գրքերի տասնյակը: Այս անգամ փորձել են հենց ընթերցողներից պարզել՝ ինչու հենց այդ գիրքը…
Եվ այսպես.
Մարկ Արեն, «Քառյակը»
-Փորձությունների հաղթահարման բազում օրինակներ. Ընկերության և նվիրումի, անսահման հավատարմության մասին է… Բավարար պատճառներ՝ գիրքը մեկ շնչով կարդալու համար.
Ստենդալ, «Կարմիրն ու սևը»
— Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջիվերջո կնոջ տերն է:- Ուզում էի հասկանալ, ես իսկապե՞ս կնոջս տերն եմ, բայց այդպես էլ չհասկացա։
Բրեմ Սթոքեր, «Դրակուլա»
-Ես մի բան կասեմ՝ Վլադ 3-րդը հրեշ էր, թե՞ պարզապես դաժան առաջնորդ. այս հարցի պատասխանը երբեք էլ չենք իմանան, սակայն գիրքը մեզ հնարավորություն է տալիս ինքներս որոշենք՝ հավատալ նրա մասին հյուսված պատմություններին, թե ոչ:
Արամ Պաչյան, «Օվկիանոս»
Իսկ ո՞վ չի սիրում Արամ Պաչյանին։ Մեր կուրսում բոլորն են կարդացել Պաչյան։
Խավիեր Մարիաս, «Այնքան սպիտակ սիրտը»
-Որոշել եմ ամուսնանալ…
Ակսել Բակունց, «Երկեր»
-Հանձնարարված գրականության ցանկից…
Միխայիլ Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»
-Կասեմ մի բան. Բուլգակովը ճիշտ էր. Երբեք չպետք է խոսքի բռնվել անծանոթ մարդկանց հետ։
Ֆյոդոր Դոստոևսկի, «Ապուշը»
— Մեծահասակ մարդիկ չգիտեն, որ երեխաները կարող են լավագույն խորհուրդը տալ՝ նույնիսկ ամենադժվար պահերին: Ի դեպ, գրքի նոր թարգմանությունը շատ տպավորիչ է։
Հերման Հեսսե, «Սիդհարթա»
-Եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչես, հասկանաս, թե ինչի ես դու հավատում, պետք է անպայման կարդաս Հեսսե։
Արփի Ոսկանյան, «Չի վաճառվում»
-Հետաքրքիր էր՝ էլ ինչը չի վաճառվում…