
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ է արել մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք մոմավառությանը՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների:
«Կարծում եմ՝ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ գրոմսայստերը:




