
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագիրը դեռևս չի հրապարակվել, բայց ավագանու անդամների թեկնածուները հավաստիացնում են, որ առաջիկա օրերին կլինի դրա շնորհանդեսը: Ծրագրում մատնանշվելու են քաղաքի ինչպես սանիտարական, այնպես էլ բնապահպանական, տրանսպորտային և այլ խնդիրների լուծումները:
«Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակով 7-րդ համարը զբաղեցնող Դավիթ Սանասարյանն ու 8-րդ համարը զբաղեցնող Արթուր Իսպիրյանն այսօր խոսել են իրենց ծրագրերից և անդրադարձել նաև ապրիլի 9-ի իրադարձություններին, որոնք ըստ Դավիթ Սանասարյանի արդարացրել են իր սպասելիքները:
Կուսակցության անդամները երևէ նորություն չունեն Րաֆֆի Հովհաննիսյանից, միայն գիտեն, որ նա ժամը 18.00-ին ներկա է լինելու իր հրավիրած հանրահավաքին:
«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը չի հասկանում, թե ինչ իրարանցում է ստեղծվել իրենց առաջնորդի` Մոսկվա մեկնելու շուրջ, առավել ևս, երբ նա այդ մասին նախապես հայտնել էր:
Առջևում ավագանու ընտրություններն են և երգիչ Արթուր Իսպիրյանը, որը թեեւ կուսակցության անդամ չէ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչում է ավելի քան 10 տարի և մեծ սիրով է ընդունել ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկը:
Եթե դառնա ավագանու անդամ, ապա Արթուր Իսպիրյանն առաջնայինը կլուծի աղբահանության, ապա կանաչապատման խնդիրը։




