Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Եթե գործընթացի ձախողման չափման միավոր համարում ենք Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը, ապա, այո, մեր նախաձեռնությունը ձախողվել է: Եթե գործընթացի հիմքում դնում ենք
դատարանի անաչառությունը պաշտպանելը, ապա գործընթացը ձախողված չէ:
«Ռադիոլուրի հյուրասրահում» ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշմանը: Նա խորհրդարանում այս հարցի հիմնական զեկուցողն էր:
Պատգամավորի գնահատմամբ՝ մերժման հիմքերը զուրկ են իրավական հիմնավորվածությունը, որպես նախադեպ վտանգավոր են ապագայի համար:
Խորհրդարանը ձեռքերը ծալած չի նստելու՝ վստահեցրել է Գրիգորյանը, բայց չի մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու:
«Բոլոր գործընթացները լինելու են իրավունքի և Սահմանադրության տրամաբանություն մեջ և չեն լինելու ծածուկ», -ասել է Գրիգորյանը:
Պատգամավորից հետաքրքրվել ենք նաև, թե ինչու են այս հարցում սկզբունքորեն տարբերվում խորհրդարանի և նրա ընտրությամբ ՍԴ դատավոր դարձած Վահե Գրիգորյանի մոտեցումները, ինչու են որոշ փորձագետներ խոսում գործընթացը նախաձեռնողների պատասխանատվության մասին: