Տնտեսական
Լիբանանցի գործարարներն ուզում են ներդրումներ անել Հայաստանում
Օրերս Երեւանում էր Լիբանանից ժամանած գործարարների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լիբանանի 4 նախարարությունների ներկայացուցիչներ:
Լիբանանցի գործարարները Հայաստանում գտնեվելու 5 օրերի ընթացքում հանդիպումներ եւ գործնական քննարկումներ են ունեցել:
«Ռադիոլուր»-ի Արեւմտահայերեն թողարկման լրագրող Անի Զեյթունցյանի հետ զրույցում լիբանանցի գործարարները հայտնել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում: