

Ազգային ժողովը շարունակում է քննարկել նախորդ տարվա բյուջեի կատարողականը:
Քննարկումների առանձնահատկությունն այն է, որ բյուջեն կազել և իրականցրել է նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը, կատարման մասին հաշվետվությհունը ներկայացնհում է նոր ձևավորված կառավարությունը:
Պատգամավորներն այսօր լսել են գործադիդրի տնտեսական բլոկի ներկայացուցիչներին:
Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հերքեց, ՊԵԿ-ի կողմից «Երևան Սիթի»-ում գորրծողություններ իրականացնելու տեղեկությունը ու հաստատցեց, որ այդ գործողությունները Երևան Սիթիում իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Երևան Սիթիում այս պահին ՊԵԿ-ը հսկողական գործողություններ չի իրականացնում, իմ տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայություններն են տվյալ տնտեսավարողի մոտ»:
Այդ դեպքում ինչո՞ւ է իրավիճակը հասել այն կետին, որ խոշոր տնտեսվարողի հարկային պարտավարությունների կատարման հարցը գրավել է ԱԱԾ-ի ուշադրությունը, արդյոք իր գործառույթները ՊԵԿ-ը լիարժեք չի իրականցրել: Ի դեպ, Ռաֆիկ Մաշադյանը երկար տարիներ համակարգելի է ՊԵԿ-ի և խոշոր հարկ վճարողների համագործացությունը:
«Ես համաձայն չեմ այն դիտարկմանը, որ ժամանակին մեր գործառույթները նորմալ չենք իրականացրել: Իմ կարծիքով՝ հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը և իրակնացվել է ՊԵԿ կողմից»:
ԱԱԾ-ն այս պահին գործողություններ իրականացնում է այն տնտեսվարողների մոտ, որոնք «Երևան Սիթի»-ի տարածքում գործում են որպես առանձին տնտեսավորղ սուբյեկտներ՝ մանրամասնում է պետեկամուտների պաշտոնյան և բացատրում, թե րո կետերում կարող են խնդիրներ լինել:
«Ես միշտ խնդիրը պայմավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով: Մասնավորապես, խոսքը գյուղմթերքի մասին է սուպերմարկետներում, ոչ միայն Ալեքս հոլդինգի տնօրինած սուպերմարկերտներում: Նաև բոլոր մնացած ցանցային առևտրով զբաղվող տնտեսավորողների մոտ գնագոյացման մեխանիզմի ժամանակ նույն շահութաբերության կիրառման դեպքում վաճառքի գինը ստացվել է ավելի բարձր, քան շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ: Ես մնում եմ այն կարծիքին, որ այդ հարկը վճարում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտը, այլ վերջնական սպառողը: Բայց գնագոյացման ժամանակ այդ գործոնը զգալի նշանակություն է ունեցել, և ստացվել են անհավասար գներ ԱԱՀ դաշտում գործող տնտեսվարողների և շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների միջև»:
Ի դեպ, ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ ծառայության աշխատակլիցները գործողություններ են իրականցնում Երևան Սիթիում: Իսկ դրանից ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կոնկրետ անուններ չնշելով, հայտարարել էր, որ 350 քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացվել և նրանց անունով բիզնեսներ են իրականացրվել:
Մի քանի այլ տեղեկություններ էլ բյուեջի կատարողականի քնարկումներից: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն այսօր հայտնեց, որ նախարարությունում քննարկումներ են սկսվել գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր վերանայման հարցի շուրջ: Դրանք չեն բարձրանա, իսկ կիջնեն թե ոչ՝ պարզ կլինի քննարկումների ավարտին և արդյունքները կհայտարարվեն: Նախարարի կարծիքով՝ կարևոր է ոչ թե հարցը, թե արդյոք կնվազեն սակագները, այլ այն, թե որքանով համոզիչ կլինեն հիմնավորումները:




