Միջազգային

Պետդեպը հաստատել է մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացելու պլանները

ԱՄՆ պետդեպարտամենտը ուրբաթ օրը հաստատել է ամերիկյան ղեկավարության պլանները՝ մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանություն բացելու վերաբերյալ։

«Մայիսին Միացյալ Նահանգները նախատեսում են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացել։ Բացումը կհամընկնի Իսրայելի 70-ամյակի հետ»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ամերիկյան դեսպանատունը Թել–Ավիվից տեղափոխելու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն զուգահեռ։

Կարդացեք նաև

Back to top button