Վերլուծական

Արդյոք վերջ դրվե՞ց Իսլամական պետությանը

Վերջին մի քանի օրում ՌԴ-ում՝ Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որոնց առանցքային թեման Սիրիան է:

Նախ՝ Պուտին-Ասադ, հետո եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների միջեւ:

Ինչ է ի վերջո տեղի ունենում, հանգուցալուծվո՞ւմ է արդյոք սիրիական ճգնաժամը եւ արդյո՞ք սա սիրիահայերին վերադարձի հնարավորություն է տալիս:

«Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ռազմական օպերացիան ավարտվում է». Ռուսաստանը համոզված է՝ հաջողվել է վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սիրիայի հակաահաբեկչական պայքարի ավարտով, սակայն, հակամարտությունը չի ավարտվում, անգամ չեն վերացել «Իսլամական պետությունից» եկող վտանգները՝ կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

 

 

Արաբագետը հակված չէ մտածել, որ իր քայլերով Ռուսաստանը փորձում է դիրքերն ամրապնդել Մերձավոր Արեւելքում եւ աշխարհաքաղաքական վերադասավորումներում այսուհետ պատասխանատու լինել այդ տարածաշրջանի համար:

 

 

Վերլուծաբանները պնդում են՝ «դրսից հրահրված» սիրիական հակամարտությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմնակի ուժերը դուրս գան այդ տարածքից: Փաստացի ստացվում է, որ բոլոր «կողմնակի ուժերից» այս պահին Սիրիայից դուրս է մղվում միայն «Իսլամական պետությունը»:

Հետաքրքրված մյուս ուժերը դեռ շարունակելու են իրենց պայքարը: Պայքարել են անգամ Ռուսաստանում եռակողմ հանդիպման ժամանակ: Հայտնի է, որ Սոչիում միջադեպ է տեղի ունեցել Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունների միջեւ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի թիկնազորը փորձել է դահլիճից դուրս բերել թուրքական պատվիրակության անդամներին, որոնք այստեղ են ժամանել նախատեսվածից շուտ: Հրմշտոցի վերածված կոնֆլիկտի պատճառով նախագահների հանդիպումը 10 րոպե ուշ է սկսվել:

Թուրքական պատվիրակությունը, սակայն, այդպես էլ դուրս չի եկել դահլիճից: Մոտավորապես այսպես է նաեւ Սիրիայի հարցում՝ փորձում են կիսել հաջողությունների փառքն ու ազդեցության գոտիները: Դատելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից՝ այդ պետությունը վճռական է տրամադրված: Լսենք իրանագետ Արտյոմ Տոնոյանին:

 

 

Այսպիսով՝ սիրիական հակամարտությունը փաստացի մտնում է նոր փուլի: Առկա իրողություններով ընդամենը վերադառնում ենք 2013 թվական՝ ասում են վերլուծաբանները, երբ չկար «Իսլամական պետությունն» ու ահաբեկչության դեմ պայքարը: Ներկայումս կա ընդամենը մեկ կարեւոր ձեռքբերում: 2013-ի համեմատությամբ  սկզբունքային տարբերությունն այն է, որ հակաասադական ճամբարում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ՝ Կատարը եւ Թուրքիան, որոնք հակամարտության սկզբում աջակցում էին սիրիական ընդդիմությանը, փոխել են դիրքորոշումը:

Այսպիսի իրողություններում դեռեւս վաղ է խոսել սիրիահայ համայնքի վերադարձի մասին, թեեւ կանխատեսումներ կան, որ իրավիճակի կայունացումից հետո Սիրիայի հայկական համայնքի դիրքերն ավելի կամրապնդվեն։ Սա թույլ կտա, որ հայկական գործարար միջավայրը լուրջ դերակատարում ունենա Սիրիայի եւ Իրաքի վերականգնման գործում: Բայց եւ հայերը պետք է հասկանան՝ ամեն ինչը պետք է սկսեն զրոյից:

Կարդացեք նաև

Back to top button