Մշակույթ

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Հայ թատրոնի հենասյուներից մեկը, հայ կինոյի  նահապետը, հոգեբանական կերպարների զուսպ վարպետը, բնորոշումների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց նրա ամենադիպուկ բնորոշումը, թերևս, մեկն է՝ հայը : Սոս Սարգսյանն այսօր կդառնար 88 տարեկան:

Մեր հարևանները դարձել են մեր ճակատագիրը․ թույլ ենք տվել, որ դառնան։ Ճակատագիրը ամեն դարում մեզ ձևավորել է յուրովի և նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ և միշտ նույն սրությամբ՝ լինել, թե չլինել

Սոս Սարգսյան

«Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա,  ձեն ձենի տված՝ գնացին: Մեկ-մեկ նրանց ձայներն  ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում, լռություն է: Սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու՝ ուրիշ: Կարծում եք հեշտ է, երբ ընկերներդ վաղուց հեռացել են, իսկ դու շարունակում ես ապրել»:

Կյանքի վերջին տարիներին այսպիսի խոսքեր Սոս Սարգսյանից հաճախ կարելի էր լսել: Այսօր նա էլ չկա, բայց կան նրա ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը ստեղծեց Սոս Սարգսայանը կյանքի 83 տարիների ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button