
Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին (Richard H. Thaler) «տնտեսական վարքի հետազոտության մեջ ավանդի համար»։
JOIN US IN CONGRATULATING RICHARD H. THALER!
Just awarded the Prize in Economic Sciences "for his contributions to behavioural economics”. pic.twitter.com/jUaobO6cA9— The Nobel Prize (@NobelPrize) October 9, 2017
Վարքագծային տնտեսագիտությունը՝ տնտեսության տեսության ուղղություններից է, որը զբաղվում է տարբեր տնտեսական իրավիճակներում հայտնված մարդկանց որոշումների վրա հոգեբանական գործոնների ազդեցության ուսումնասիրությամբ։ Ընդ որում, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում այն իրավիճակներին, երբ մարդիկ այլ կերպ են դրսեւորում իրենց, քան այն կանխատեսում է դասական տնտեսական տեսությունը՝ իր ռացիոնալության եւ եսասիրության կանխավարկածով:
Նախորդ տարի Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոտին և Լլոյդ Շեպլիին։
Սա միակ անվանակարգն է, որը սահմանվել է ոչ թե Ալֆրեդ Նոբելի կողմից, այլ Շվեդիայի պետական բանկի կողմից նրա մահվանից 72 տարի անց:




