Վերլուծական

Միայն Ռուսաստանն ունի ԼՂ խնդրի լուծման լծակներ՝ ասում է քաղաքագետը

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ն ունի ղարաբաղյան խնդրի լուծման լծակներ և  միակ դերակատարն է, որ  ցանկություն ունի կիրառելու իր լծակները՝  ղարաբաղյան խնդրում կայունություն պահպանելու համար` այսօր հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

ՌԴ-ի շահերից չի բխում  ներկա կառուցվածքի  որևէ  փոփոխություն կարծում է նա: Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն ղարաբաղյան խնդրում:

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ քաղաքական լուծում եկող տարի չի սպասվում, սակայն հնարավոր է լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, ինչպես օրինակ՝  Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների որոշակի իրագործում՝ հետաքննության մեխանիզմների ներդրում,  Կասպրշիկի առաքելության ընդլայնում։

Առանց լուրջ ճնշումների սակայն հնարավոր չէ հասնել վստահության մեխանիզմների ներդրման և այդ ճնշումները Բաքվի վրա պետք է լինեն միջազգային հանրության կողմից:

Քաղաքագետը հաջորդ տարի դրական տեղաշարժ է սպասում ՀՀ-ԵՄ հարաբերություններում: 2017-ի փետրվար-մարտ ամիսներին ամենայն հավանականության կստորագրվի շրջանակային համաձայնագիրը, որպեսզի մինչև Բրյուսելում 2017 թվականի նոյեմբերին նախատեսված  գագաթաժողովը այն  պատրաստ լինի։

Կարդացեք նաև

Back to top button