Միջազգային

Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Աբբասի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Փարիզում չի հանդիպելու պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ։

Նեթանյահուն ընդգծել է, որ այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Նեթանյահուն մտադիր է մասնակցել միայն Աբբասի հետ ուղիղ բանակացություններին։

Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը չի մասնակցելու Փարիզում Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին, որը չի նպաստի խաղաղության ձեռք բերմանը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կոնֆերանսը կանցկացվի մինչև տարեվերջ՝ առանց Թել Ավիվի մասնակցության։

Կարդացեք նաև

Back to top button