

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է կրճատել գերատեսչության կազմը:
«Երեք շաբաթում կառավարությանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվում է ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները, կուսակցությունների, կրոնական կազմակերպություների հետ առնչվող տեսչությունները վերացվում են, իսկ մնացած գործառույթները, որոնք առնչվում են հարկային ոլորտին, վերապահվում են ՊԵԿ-ին», — ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ մի շարք գործառույթներ տարբեր տեսչություններից տեղափոխվելու են արդարադատության նախարարության աշխատակազմ:




