

Հոկտեմբերի 31-ին ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում սկսվելու են 2017-ի Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային քննարկումները: Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին հանձնարարել է պատգամավորներին ու հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքերը, որոնց ներքո էլ ձևավորվել են ոլորտների բյուջեները:
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց՝ անհրաժեշտ է, որ հատկացված ֆինանսավորումը ներկայացվի ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանական արդյունքներից ու ցուցանիշներից. «Անհրաժեշտ է այդպես ներկայացնել, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել նրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:




